National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.11.2014
Գրքի շնորհանդես խորհրդարանում
1 / 5

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եւ արվեստագետներ:

Գիրքը ներկայացրել է հեղինակ Սուրեն Վարդումյանը: Նա տեղեկացրել է, որ ձեռնարկի նպատակն է ուսանողների եւ ղեկավարների անհատական ու թիմային ունակությունների բացահայտումը, ինչպես նաեւ՝ կառավարման ոլորտում նրանց հմտությունների կատարելագործումը:

Գրքում առաջադրված են այլընտրանքային մեթոդներ եւ գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօժանդակեն յուրաքանչյուր շահագրգիռ ընթերցողի: Հեղինակ Սուրեն Վարդումյանը նաեւ ասել է, որ գիրքն առանձնանում է կառավարման ոլորտում, քանի որ այն իր 35 տարիների ուսումնասիրությունների եւ փորձի արդյունքն է: Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am